Մասնագետների կարծիքներ
Մանկաբույժ: Դոցենտ
գիտությունների թեկնածու Միլիվոյ Յովանչևիչ Պրիմարիուս
մանկաբույժ:
Երեխաների համար կոշիկ ընտրելիս, հարկվոր է ուշադրություն դարձնել մի քանի փաստերի վրա: Առաջին հերթին, կոշիկը պետք է լինի հարմար, փափուկ միջատակով, որ չնեղի ոտնաթաթի շարժումները: Բացի այդ, մանուկների ոտքերը զգալիորեն քրտնում են, և կարևոր է, որ կոշիկը «շնչի» և կանխի քրտնարտադրությունը, ինչը շատ կարևոր է հիգիենան պահպանելու համար: Գործնականը ցույց տվեց, որ կոշիկի պարբերաբար լվանալը լվացքի մեքենայի մեջ հիգիենայի պահպանման ամենալավ և անվտանգ եղանակն է: Քանի որ երեխաները շատ ակտիվ են, կոշիկը պետք է լինի ամուր և կայուն դեֆորմացիայի և մեխանիկական վնասվածքների նկատմամբ:
Dr. Luigi կոշիկի կարևոր առանձնահատկությունն այն է, որ դա արտադրված է բնական նյութերից՝ վտանգավոր քիմիական միացումների բացակայությամբ, որոնք հաճախ օգտագործվում են նյութերի մշակման, կոշիկի ներկման և արտադրման ժամանակ: Պակաս կարևոր չէ այն, որ կոշիկը չունի ոչ մի տարրեր, որոնք կարող են ներկայացնել մեխանիկական վտանգ (սայթաքում, որոշ դեկորատիվ մասերի կորուստ): Եվրոպական արտոնագրի ձևով երաշխիքը, որով կոշիկը դասակարգվում է որպես բժշկական նշանակության արտադրանք, իրենից ներկայացնում է արտակարգ կարևոր տարր երեխաների առողջության և նրանց անխոչընդոտ աճի և զարգացման պաշտպանության մեջ: Dr. Luigi ընկերության կոշիկը պատասխանում է այդ բոլոր պահանջներին, ինչպես նաև առողջության տեսակետից հանդիսանում է բարձր որակի արտադրանք և օպտիմալ ընտրություն երեխաների առողջության պահպանման և խնամքի հարցում:
Օրթոպեդ
Պրիմարիուս, Գիտությունների թեկնածու Անտոն Մարտինչևիչ, բժշկության դոկտոր
Մասնագետ է օրթոպեդիայի ոլորտում
Ձեր արտադրանքի՝ անցկացրած պրակտիկ թեստավորման հիման վրա, հայտնում ենք Ձեզ, որ մենք շատ գոհ ենք ստացված արդյունքներից: Իրականում մենք հայտնաբերեցինք, որ այն պացիենտների մոտ, ովքեր կրում էին Dr. Luigi կոշիկը, զգալի չափով նվազել է ցավը քայլելու ժամանակ:
Վերլուծելով հիմնական պատճառները, որոնք առաջացրել են ցավի նվազեցում, մեր կարծիքով, բնորոշ են հետևյալ գործոնները.
կոշկատակի և վերևի մասի ճկունությունը, կոշիկի թեթև քաշը և կոշկատակի հատուկ անատոմիական դիզայնը, որը ձևավորվում է օգտվողի մարմնի զանգվածի հաշվին.
Տվյալ վերջին բնութագիրը մենք համարում ենք շատ կարևոր պատճառ, ըստ որի Dr. Luigi կոշիկը կարելի է երաշխավորել, որպես բժշկական օգնություն նրանց համար, ովքեր տառապում են ցավից քայլելու կամ կանգնելու ժամանակ:
Անոթային վիրաբույժ
Դոցենտ, գիտությունների թեկնածու, պրիմ. դր. Վեդրան Ռադոնիչ,
մասնագետ է ընդհանուր և անոթային վիրաբուժության ոլորտում
Ձեր հարցումով մենք կատարեցինք Ձեր արտադրանքի՝ Dr. Luigi բժշկական կոշիկի ադեկվատ փորձարկումները: Հետազոտություններն անցկացվել են Ձեր արտադրանքի ամենօրյա օգտագործման հիման վրա երկարատև ժամանակաշրջանի ընթացքում: Այդ փորձարկումների հիման վրա, որոնք մեր աշխատակիցներն անցկացրել են ոտնաթաթի կամ ոտքերի ներքևի մասի որոշ խնդիրներ ունեցող պացիենտների օգնությամբ, մենք հաստատեցինք հետևյալը.
Dr. Luigi կոշիկն օգնում է քրոնիկ անոթային հիվանդությունների ժամանակ, որոնք կապված են ինտենսիվ ստատիկ բեռնման հետ (երկարատև կանգնելը):
Կոշիկը շատ թեթև է և ճկուն և, հետևաբար, խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկ խնդիրներ քայլելու ժամանակ, ինչպես նաև բժշկական աշխատակիցներին, ովքեր երկար ժամանակ «ոտքի վրա» են:
Կոշիկի կոշկատակն ընդունում է օգտվողի ոտնաթաթի ձևը, ինչի շնորհիվ նվազում է ցավը քայլելու և կանգնելու ժամանակ այն պացիենտների մոտ, ովքեր տառապում են անոթային հիվանդություններով:
Օգտվողների մեծամասնությունը եզրակացրեց, որ Dr. Luigi կոշիկն օգտագործելիս զգալիորեն նվազել է ցավը քայլելու կամ կանգնելու ժամանակ, և խորհուրդ են տալիս այդ կոշիկն օգտագործել որպես բժշկական նշանակության արտադրանք: Հաստատվածի հիման վրա, պրակտիկ թեստավորման միջոցով ես համարում եմ, որ Dr. Luigi կոշիկը կարելի է խորհուրդ տալ պացիենտներին որպես բժշկական նշանակության արտադրանք, և հատկապես, քանի որ Ձեր կոշիկը հայտարարվում է որպես հակասեպտիկ, հակաբակտերիալ և արտադրվում է բացառապես բնական նյութերից:
Մաշկաբան:
Դինկո Կալիտերնա
բժշկության դոկտոր
դերմատովեներոլոգիայի և վեներոլոգիայի մասնագետ
Dr. Luigi բժշկական կոշիկը մեծ առաջընթաց է, հատկապես դիաբետով տառապող մարդկանց, ինչպես նաև արյան շրջանառության խախտումներով մարդկանց համար, որոնք ունեն մաշկի բարձր զգայունություն: Dr. Luigi կոշիկը շատ փափուկ է և նուրբ, և այդ պատճառով կօգնի ամենազգայուն մաշկին: Մինչև վերջերս շուկայում չկար նման կոշիկ: Այդ կոշիկի արտակարգ օդաթափանցելիության շնորհիվ, ես խորհուրդ եմ տալիս օգտագործել դա այն մարդկանց, ում ոտքերը չափազանց քրտնում են և ընկալունակ են սնկային ինֆեկցիաներին: Ես անձամբ կրում եմ Dr. Luigi կոշիկը ողջ օրվա ընթաքում և կարող եմ ասել, որ այն ամենահարմար կոշիկն է, որը ես երբևէ հագել եմ: Կոշիկը շատ փափուկ է, թեթև և հարմար, ինչը չափազանց կարևոր է, քանի որ ես ամբողջ օրվա ընթացքում ոտքի վրա եմ: Ես խորհուրդ կտամ օգտագործել այս կոշիկը նաև կոլեգաներիս, քանի որ, կրելով Dr. Luigi բժշկական կոշիկները, ոտքերը շատ քիչ են ուռչում:
Էնդոկրինոլոգ և դիաբետոլոգ
Պրիմ. գիտությունների թեկնածու Յոզո Ելչիչ
մասնագետ-ինտերնիստ-էնդոկրինոլոգ և դիաբետոլոգ
Հարգելի պարոնայք, Ձեր հարցումով ես Ձեր արտադրանքի՝ Dr. Luigi բժշկական կոշիկի, պրակտիկ թեստ եմ անցկացրել: Փորձարկվել է կոշիկը, որը նախատեսված է դիաբետով հիվանդների և բժշկական անձնակազմի համար: Դիաբետով պացիենտներն ունեն շաքարախտային ոտնաթաթի զարգացման բարձր ռիսկ, այդ պատճառով ծայրահեղ կարևոր է ադեկվատ կոշիկի կրելը, որը հարմար է և ճկուն, առանց կոպիտ կարերի և ծալքերի, և որի մեջ ոտքերը չեն քրտնում, որն արտադրված է բնական նյութերից: Բժշկական անձնակազմի համար նույնպես շատ կարևոր է, որ կոշիկը «շնչի» և լինի թեթև, ճկուն, հարմար, արտադրված է բնական նյութերից, գեղագիտապես ընդունելի է, ինչպես նաև չնպաստեր ոտքերի քրտնելուն և չսայթաքեր: Ձեր կոշիկը համապատասխանում է բոլոր տվյալ չափանիշներին: Հատուկ նշանակություն ունի երաշխիքը որակի Եվրոպական արտոնագրերի տեսքով.
Նևրոլոգ
Դոցենտ
գիտությունների թեկնածու
Սիլվիս Բաշիչ, նևրոլոգիայի մասնագետ, նևրոլոգիայի ամբիոնի վարիչ.
Ձեր խնդրանքով մենք թեստավորել ենք կոշիկը և ուրախությամբ հայտնում ենք Ձեզ այս կոշիկի առավելությունների մասին: Dr. Luigi կոշիկի երկարատև օգտագործումը օգնում է նվազեցնել ոտքերի և ողնաշարի ցավը, հատկապես այն մարդկանց մոտ, որոնց կենսական պարտականությունները պահանջում են տևողական քայլել կամ կանգնել: Հաշվի առնելով այդ կոշիկի առանձնահատկությունները, գլխավորապես՝ անատոմիական կառուցվածքի, ճկունության, փափկության, հարմարավետության և փոքր քաշի, այն հատկապես խորհուրդ է տրվում քրոնիկ վերտեբրոգեն խնդիրների, կաթվածի, դիաբետի, անոթային հիվանդությունների, նյարդային և հենարանա-շարժական ապարատի տրավմաների հետևանքով պայմանավորված սահմանափակ շարժունակությամբ պացիենտներին, և, հետևաբար, կարող է խորհուրդ տրվել, որպես բժշկական նշանակության արտադրանք: